ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«ԵՄ դիտորդների ՀՀ-ում տեղակայումը ռազմականացված միսիա է». Արգիշտի Կիվիրյան
13:24, 31.01.2023 | mamul.am
5389 | 2

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն 168TV-ի եթերում անդրադարձել է պաշտոնական Մոսկվայի՝ ՀՀ-ում 2 տարի ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ հունվարի 26-ին տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ «ՌԴ խաղաղապահ անձնակազմը կարձագանքի ՀՀ-ում Եվրոմիության դիտորդների վարքագծին՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը տեղում»:

«Հայաստանի շահը ԵՄ առաքելության տեղակայումից մնում է անհայտ, ՀՀ-ը կարող է դրանից ուղղակի տուժել, բայց փորձում է ավելացնել Արևմուտքի ներկայությունը: Ռուսաստանը դա հոյակապ հասկանում է, դրա համար այդ հայտարարությունը պետք է ուղիղ էլ ընկալել՝ ՌԴ նախազգուշացում, որ՝ մենք գիտենք՝ այդ դիտորդական առաքելությունն ուղղված է մեր դեմ, և մենք ձեռքներս ծալած չենք նստելու: Հայաստանը ՌԴ հետ հարաբերությունները հասցրել է թշնամանքի գագաթնակետին. Ռուսաստանն իր դաշնակցի վերաբերյալ հանդես է գալիս մի հայտարարությամբ, որն ուղղակի սպառնալիք է»,- կարծիքի է հայտնել Կիվիրյանը:

Վերլուծաբանի պնդմամբ՝ ԵՄ առաքելության թիրախը ոչ միայն Ռուսաստանն է, այլ նաև՝ Իրանը. «Իրենց նպատակը կլինի ամեն գնով խոչընդոտել Իրանի ազդեցության ավելացմանը ՀՀ-ում»:

Ըստ Կիվիրյանի՝ ԵՄ դիտորդների ՀՀ-ում տեղակայումը համապատասխան ռազմականացված առաքելություն է. «Այն համալրված է լինելու մասնագետներով, որոնք կկարողանան և՛ իրավիճակը գնահատել, և՛ հետախուզական տվյալներ հայթայթել, և՛ անհրաժեշտության դեպքում՝ հասարակության հետ աշխատել»,- նշել է նա:

«ԵՄ դիտորդների ՀՀ-ում տեղակայումը ռազմականացված միսիա է». Արգիշտի Կիվիրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր