ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մարզերից Երևան եկող ճանապարհները կաթվածահար են». Արփի Սուքիասյան
12:42, 31.01.2023 | mamul.am
7093 | 2

Լրագրող Արփի Սուքիասյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով հետևյալը. «Ձյան պատճառով կաթվածահար են եղել մարզերից դեպի Երևան եկող ճանապարհները: «Հայլուրի» թղթակիցները աշխատանքի գալիս են նկարահանել այս կադրերը: Մերոնք նկատել են, որ Աշտարակ քաղաքում մերկասառույց չկա: Աղ ու ավազ ցանված է, բայց միայն քաղաքում: Աշտարակ խոշորացված համայնքի մյուս բնակավայերի ճանապարհները սառցակալած են: «Հայլուրն» ահազանգեր է ստացել նաև Կոտայքի մարզի բնակիչներից: Մարդիկ ասում են՝ Եղվարդ-Երևան ճանապարհին պարեկներն են ձեռքերով ավազ լցնում: Ապարան-Երևան 50 կիլոմետրանոց ճանապարհահատվածը սահադաշտի է վերածվել: Հայաստանի ներքին գործերի փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում կան փակ ճանապարհներ։ Արագածոտնում՝ «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները: Ըստ ծառայության՝ Աշտարակ քաղաքում, Գավառի և Անիի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կադրերում՝
Երևան-Աշտարակ՝ սառցակալած մայրուղի:
Եղվարդ-Երևան՝ սառցակալած ճանապարհ:
Օշական-Աշտարակ՝ սառցակալած ճանապարհ:
Սահադաշտի մուտքը 2000 դրամ է.... սահելու համար ինչո՞ւ ենք ավտոգույքահարկի տեսքով՝ տասնյակ հազարներ, հարյուր հազարներ տալիս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր