ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.29, EUR 420.21, RUB 5.07, GBP 477.98
+12 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+16 °C
Հայտնի է գազալցակայանի պայթյունից տուժածների ինքնությունը
14:00, 31.01.2023 | mamul.am
4978 | 0

Հունվարի 31-ին, ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի Բաղրամյան փողոցում գտնվող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում տեղի է ունեցել պայթուն՝ հրդեհի բռնկմամբ․ առկա է գազի արտահոսք։ Կա երեք տուժած։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 10։33-ին։ Այրվել են շինության (մոտ 150 քմ) տանիքից մոտ 56 քմ հատվածի փայտե կառուցատարրերը, վնասված խողովակնորից արտահոսած գազը և պայթել՝ կոմպրեսորի էլեկտրական շարժիչը։
Տուժածներ Ա․ Մ-ն (ծնված 1990թ․), Ա․ Գ-ն (ծնված 1965թ․) և Ժ․ Ա-ն (ծնված 1960թ․) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Ժ. Ա-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսները տեղափոխվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր