ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ուկրաինայի պաշտպանության նախարարը կհանդիպի Մակրոնի հետ
14:18, 31.01.2023 | mamul.am
5157 | 0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր կհանդիպի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ, հայտնում է BBC-ն:

Ուկրաինային կործանիչների հնարավոր մատակարարման մասին հարցին՝ նախօրեին Մակրոնը պատասխանել էր, որ «սկզբունքորեն ոչինչ արգելված չէ», բայց միայն այն դեպքում, եթե էսկալացիա չլինի և չթուլացնի ֆրանսիական բանակը։

«Ինչպես գիտեք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանձնարարել է պաշտպանության նախարարին ուսումնասիրել այս հարցը. դեռ որոշում չի կայացվել, բայց ոչինչ անհնարին չէ»,- հավելել էր Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր