ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Սա Չարչյանի նկատմամբ կիրառվող հերթական ոչ իրավաչափ գործընթացն է». Էրիկ Ալեքսանյան
14:30, 31.01.2023 | mamul.am
3286 | 1

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում պարզաբանել է՝ արդյոք ճի՞շտ են լրատվամիջոցների տեղեկությունները, ըստ որի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրում են դատաբժշկական կեղծ եզրակացության տակ ստորագրելու համար և որ խոսքը «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մասին է:

«Թե ինչի մասին է այս ամբողջ մեղադրանքը՝ չեմ կարող լիարժեք ասել, որովհետև մենք մամուլից ենք տեղեկացել, մեզ միջնորդագիր չի ներկայացվել: Այսինքն՝ այն, ինչ հիմա կասեմ, կլինի ենթադրության դաշտում. այո՛, մենք էլ մամուլից տեղյակ ենք, որ խոսքը Արթուր Սարգսյանի մասին է, Արմեն Չարչյանի պարագայում ես վստահ եմ, որ որևէ կեղծ եզրակացության մասին խոսք չի կարող գնալ, որովհետև ակնհայտ կեղծ եզրակացության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ փորձագետն այս կամ այն փորձաքննության շրջանակներում կիրառել է սխալ մեթոդիկա և հանգել է սխալ հետևությունների, ես դա բացառում եմ: Վստահ եմ, որ սա Չարչյանի նկատմամբ կիրառվող հերթական ոչ իրավաչափ, այլ նպատակ հետապնդող գործընթաց է»,- նշել է Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ Դատախազությունը Արմեն Չարչյանի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ քրեական հետպնդման ենթարկելու թույլտվություն ստանալու համար:

«Սա Չարչյանի նկատմամբ կիրառվող հերթական ոչ իրավաչափ գործընթացն է». Էրիկ Ալեքսանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր