ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հորդորում եմ՝ Ձեզ զուսպ պահել ու չափերը չանցնել». Նորայր Նորիկյան
17:42, 31.01.2023 | mamul.am
9032 | 5

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ով խոսի, Դուք լռե՛ք։ Դուք և Ձեր նմանների անփառունակ կառավարման պատճառով է Նիկոլը եկել իշխանության։

Մի՛ անցեք բարեկրթության սահմաններն ու Ձեր չափերը ճանաչե՛ք․․․

Հարգելի՛ բարեկամներ,

Առաջին հերթին ներողություն եմ խնդրում այս գրառման համար։

Ներկայիս քաղաքական դաշտում տիրող չարության ու թշնամանքի մթնոլորտը պարզապես հատել է անբարոյականության բոլոր սահմանները։

Քաղաքական դաշտ մտնելիս ինձ թվում էր, որ պետք է միմյանց նկատմամբ հանդուրժող ու բարեկիրթ լինենք, մրցակիցների նկատմամբ դրսևորենք չափից դուրս քաղաքակիրթ վերաբերմունք, սակայն գործող ու նախկին իշխանությունների կողմից ձևավորված քաղաքական ողբալի ու դժգույն միջավայրի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քոչարյանականներն ու սերժականները մեզ մեղադրում են Նիկոլի հետ համագործակցելու մեջ, քանի որ այս իշխանություններին թուրք ու դավաճան չենք ասում, իսկ նիկոլականներն էլ իրենց հերթին մեզ մեղադրում են երկերեսանիության մեջ, քանի որ բացի քոչարանականներից ու սերժականներից, քննադատում ենք նաև իրենց՝ համարելով որ ձախողել են պետական կառավարումը, դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, խաթարել են անվտանգային ճարտարապետությունը և մեր երկիրը կանգնեցրել համակարգային մարտահրավերների առաջ։

Մեզ համար վաղուց պարզ է, որ այս ուժերի նպատակն է թույլ չտալ, որ նոր քաղաքական ուժեր հայտնվեն քաղաքական դաշտում, բայց ուզում եմ, որ վստահ լինեք՝ ո՛չ Քոչարյանն է հավերժ եղել, ո՛չ Սերժը, ոչ էլ Նիկոլը հավերժ կլինի, բայց մենք թույլ չենք տալու, որ Նիկոլի այլընտրանքը դառնան նախկին ուժերը՝ իրենց տարբեր մետաստազներով։

Այս իշխանությանը հեռացնելու և հաջորդ իշխանությունը ձևավորելու գործում «Արդար Հայաստան» կուսակցությունն առաջիկա ժամանակահատվածում ավելի ակտիվ գործունեություն է ծավալելու, և այո՛, մենք ձգտելու ենք օրինական ճանապարհով և օրինական ընտրությունների միջոցով ստանձնել Հայաստանի հաջորդ իշխանությունը։

Հարգելի՛ բարեկամներ,

Իմ քաղաքական գործունեության ընթացքում որևէ մեկին, այդ թվում քաղաքական մրցակիցներին երբևէ չեմ վիրավորել, նրանց արժանապատվությունը չեմ նսեմացրել, նրանց ընտանիքի անդամներին, կանանց ու երեխաներին չեմ պիտակավորել ու հայհոյել՝ համարելով, որ քաղաքական գործչի հավասարակշիռ, զուսպ, դիմացինի նկատմամբ բարեկիրթ ու հարգալից դրսևորումն առաջին հերթին քաղաքական մրցակցի նկատմամբ հանդուրժողականության, իսկ հասարակության նկատմամբ՝ մեծագույն հարգանքի դրսևորում է։

Թեև պետք է խոստովանեմ, որ այս ընթացքում բազմաթիվ անգամներ ենթարկվել եմ ֆեյքային հարձակումների, թիրախավորվել են ընտանիքիս անդամները, ծնողներս, կինս ու երեխաներս։

Երբեք չէի անդրադառնա այս թեմային, սակայն երբ որևէ մեկն իր չափերն անցում է և իր հանրային վարքագծում դրսևորում է սանձարձակ վարքագիծ ու սկսում աջուձախ վիրավորել մարդկանց, այլ ելք չի մնում, քան իրերը կոչել իրենց անուններով։

Խոսքը գնում Էդգար Ղազարյանի մասին, ով երեկ իր ֆեյսբուքյան էջում, հրապարակելով Ն․ Փաշինյանի հետ հանդիպած մի քանի կուսակցության ղեկավարների համատեղ նկարը, տառացիորեն գրել է հետևյալը․ «Անկում․ Նկատելիորեն պակասում է մասնակիցների գլխաքանակը։ Անհրաժեշտություն է առաջանում որոշ կենդանատեսակներ գրանցել հայկական Կարմիր գրքում, քանի որ գտնվում են ոչնչացման եզրին։ Վտանգներ կան, որ կարճ ժամանակ անց հայրենիքի գողը հայելու առաջ պիտի նստի՝ այս անհասկանալի ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնելու համար»։

Խոսքը գնում է արտախորհրդարանական ուժերի ձևաչափով Ն․ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումներին։

Քանի որ «Գլխաքանակ» բառն առհասարակ օգտագործվում է անասունների կամ այլ կերպ ասած՝ գյուղատնտեսական կենդանիների հաշվառման ժամանակ, ակնհայտ է, որ նշված գրառման հեղինակն այս ձևաչափով Ն․ Փաշինյանի հետ հանդիպած անձանց համարում է անասուններ կամ գյուղատնտեսական կենդանիներ։

2022թ․ հուլիս ամսից չեմ մասնակցել այդ հանդիպումներին, իսկ մասնակցության նպատակը եղել է բացառապես ստեղծված ծանր իրավիճակում երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու նպատակով կոնցեպտուալ հարցերն անմիջապես գործող իշխանությանը ներկայացնելու հանգամանքը և գործադիր իշխանությունից երկրի իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալը։

Այդ ձևաչափին մասնակցել-չմասնակցելու, հանդիպումների ժամանակ իմ դրսևորած վարքագծի, այդ ձևաչափի արդյունավետության մասին ինքս առավել համակարգային ձևով կխոսեմ առաջիկայում «Արդար Հայաստան» կուսակցության համագումարում, այժմ վերադառնանք բուն հարցին։

Քանի որ, ինչպես արդեն նշեցի, 2022թ․ հուլիս ամսից չեմ մասնակցում այդ հանդիպումներին, ստացվում է, որ ըստ Էդգար Ղազարյանի, ինքս նույնպես ներառված եմ այդ գլխաքանակի մեջ, որը գնալով պակասում է։

Շատ լավ։ Իհարկե՛, սա ինձ հասցված անձնական վիրավորանք է, որը չեմ սպասել Է․ Ղազարյանից։

Բայց եթե այդ տղան իմ առումով անցել է բարեկրթության բոլոր սահմանները, եկեք հասկանանք՝ ո՞վ է ինձ գլխաքանակով հաշվող Էդգար Ղազարյանը։

Եթե նա չլիներ Ֆերդինանդ Ղազարյանի որդին /Ի դեպ, մի օր հատուկ անդրադառնալու եմ քաղաքական դաշտում գոյություն ունեցող պապաների ու մամաների բալիկներին/, եթե նա «Ջերմուկ Գրուպի» նկուղներում շարված ջերմուկի արկղերի կողքին «Մեծացած» չլիներ, եթե նա շուրջ 20 տարի չդեգերեր կառավարական ու տարբեր այլ պետական մարմինների միջանցքներում ու այս կամ այն «Շեֆի» ընդունարանում չսպասեր այս կամ այն զեկույցները ներկայացնելու համար, եթե նա ՀՀԿ-ի յուրաքանչյուր համագումարի ժամանակ աստվածային ձոներ չուղղեր իր քաղաքական «Պապա» Սերժ Սարգսյանի հասցեին, ինքն այսօր առհասարակ ո՞վ կլիներ։

Երջանկահիշատակ հայտնի ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը տարիներ առաջ շատ դիպուկ շշպռեց նրա նման մի քանիսի դեմքին՝ ասելով, որ եթե չլինեին Հովիկ Արգամիչն ու Սերժ Սարգսյանը, Ձեզ քանի՞ հոգի ձայն կտային։ Ձեզ այնպես կծեծեին դալաններում, որ դուք կարտագաղթեիք։

Այս տղայի դեպքում եթե չլիներ «Ջերմուկ Գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը, եթե չլիներ Սերժ Սարգսյանը, նա ո՞վ կլինեիր։

Հիմա նրա կյանքում կարծես թե չկան Աշոտ Արսենյանն ու Սերժ Սարգսյանը, ու տեսնում ենք, թե նա ով է․․․Իսկ գուցե Սերժը հավե՞րժ է իր համար։

Բայց նաչի բավարարվել Սերժով ու ՀՀԿ-ով։ Ծառայել է նաև Նիկոլին և նրան «Չեստ» տվողներից է եղել՝ դեսպանի պաշտոնից ազատվելով 2018թ․ դեկտեմբեր ամսին, երբ Նիկոլն արդեն 6 ամիս վարչապետ էր։

Այդքան սկզբունքային մարդ էր, համարում էր, որ Սերժին փոխարինել է՝ իրենց բառերով թուրք Նիկոլը, թող անմիջապես հրաժարական տար, առավել ևս, որ այդ ժամանակ իրենցից ոմանք ասում էին, որ Նիկոլն եկել է իշխանության, որ հողերը տա։

Թող լսեր այդ մարդկանց ու հրաժարական տար, ոչ թե սպասեր, որ ազատեն։

Ու հիմա նա ու իր նմաններն իբրև թե Նիկոլին դեմ են։

Ով խոսի, Դուք լռե՛ք։ Դուք և Ձեր նմանների անփառունակ կառավարման պատճառով է Նիկոլը եկել իշխանության։

Դուք եք բերել Նիկոլին իշխանության։ Սա Ձեր իշխանությունն է ու Ձեր տրամաբանական շարունակությունը։

Ի դեպ, հաջորդ իշխանությունը, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, պարզելու է նաև, թե այդ ինչպե՞ս եղավ, որ Դուք և Ձեր քաղաքական «Պապա» Սերժի փեսա Միշիկը մնացիք ու աշխատեցիք Նիկոլի մոտ որպես դեսպան։

Ի՞նչ էիք պայմանավորվել Նիկոլի հետ, ու այդ ինչպե՞ս ստացվեց, որ Միշիկը թռավ, իսկ Դուք հիմա Միշիկի ընկերոջ հետ միտինգ եք անում Նիկոլի շենքի դիմաց։

Այդ ինչպե՞ս եղավ, որ Ձեր նման հազարավոր ՀՀԿ-ականներ դարձան ՔՊ-ական ու հիմա գոռում են «Նիկո՛լ, դուխո՛վ», ու մեր ժողովրդի մի զգալի հատված դեռ հավատում է, որ Նիկոլն եկել է, որ մեզ փրկի Ձեզանից․․․

Այդ ինչպե՞ս եղավ, որ Ձեր իշխանության օրոք բազմաթիվ թալանչիներ ու հանցագործներ Նիկոլի իշխանության օրոք ավելի բարգավաճեցին ու նրանցից որևէ մեկն այդպես էլ չպատժվեց։

Ավելի՛ն, դուք իսկապես չե՞ք հասկանում, որ Նիկոլի իշխանության գոյության երաշխավորն այսօր դուք եք։

Մեր ժողովուրդը կանգնեց Ձեր կեղեքիչ իշխանության ու Նիկոլի միջև ընտրություն կատարելու առաջ, ու հարկադրված Ձեր կողմից անվանված 700․000 «ժեխը» գնաց ու ընտրեց Նիկոլին։

Մեր ժողովուրդն ինչքա՞ն պետք է զզվեր ձեզանից, Դուք այդ ինչքա՞ն ատելի էիք մեր ժողովրդի համար, որ այս իշխանության կողմից թույլ տրված այսքան ձախողումների, տապալումների, աղետալի պատերազմի հետևանքով արձանագրված հազարավոր զինծառայողների զոհվելուց հետո անգամ մեր ժողովուրդը գնաց ու ընտրեց Նիկոլին ու Ձեզ նորից մերժեց։

Ի դեպ, այս մտքից Դուք ո՞նց ինքնասպան չեք լինում, Դուք այդ ինչքա՞ն պնդաճակատ եք, որ այսքանից հետո մի բուռ մկան դեղ չեք խմել մինչև հիմա․․․

Ինձ թվում էր, թե Դուք ինտելեկտուալ ու խելացի մարդ եք, պարզվեց մրցակիցների նկատմամբ տարրական բարեկրթություն չունեցող, սեփական կարծիքը չկիսող քաղաքական մրցակիցներին վիրավորող ու գլխաքանակ հաշվող ․․․ գլուխ եք։

Ես չգիտեմ՝ թե Դուք ում ինչ կարող եք ասել, բայց իմ հետ կապված հորդորում եմ Ձեզ զուսպ պահել ու Ձեր չափերը չանցնել։

Իսկ Ձեզանով ոգևորված որոշ «Սուպերմենների» ու «Սպայդերմենների» մասին հաջորդ դասին․․․

Հ․Գ․ Անգամ եթե սխալ եմ արել, որ մասնակցել եմ արտախորհրդարանական ուժերի ձևաչափով այդքան ծամծմված հանդիպումներին, թող դա լինի իմ ամենամեծ սխալը քաղաքականության մեջ։ Բայց ես Ձեր կուսակիցներից ու գործընկերներից, Ձեր որոշ ղեկավարներից ոմանց նման մարդ չեմ սպանել, չեմ թալանել, բանակը չեմ լափել, 5000 դրամով մարդկանց ձայնները չեմ գնել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր