ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Համայնքապետերը բնակիչներին խաբում են, թե Փաշինյանը պարբերաբար այցելում է առաջնագիծ». Նաիրի Հոխիկյան
00:24, 01.02.2023 | mamul.am
3109 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Իշխանությանը քծնող մի շարք գյուղապետեր ու քաղաքապետեր տեղի բնակիչներին հանգստացնելու, գլխի տակ փափուկ բարձ դնելու, այլ կերպ ասած, հարիֆացնելու համար խաբում են, թե Նիկոլ Փաշինյանը պարբերաբար այցելում է առաջնագիծ, տեսնում մեր զորքի վիճակը և վստահեցնում, որ ամեն ինչ լավ կլինի:

Մարդիկ էլ, միամտաբար, կարծում են, թե վարչապետ ունեն, որը ջանք չի խնայում զորքի ու անվտանգության համար:

Սուտ է, սիրելի հայրենակիցներ, ձեր պաշտոնյաները ձեզ խաբում են։ Ոչ մի պաշտոնյա, հատկապես Նիկոլ Փաշինյանը առաջնագիծ չի գնում։ Ձեր համայնքների ղեկավարները ստորաբար խաբում են, որ լռեք, իսկ իրենք ձեզ վերաբերվեն որպես ամբոխի, որին կարող են էժան ստերով կերակրել»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր