ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Պատրոն Դավոն» կալանավորվել է
17:00, 31.01.2023 | mamul.am
4943 | 1

Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, բավարարել է Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնել են դատարանից։

Հիշեցնենք՝ Դավիթ Գալստյանը ձերբակալվել է երեկ՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ խոսքը Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող գործի մասին է, որով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել Օհանյանի նկատմամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր