ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Արցախցի կանայք բաց նամակ կփոխանցեն Եվրոհանձնաժողովի նախագահին
20:06, 31.01.2023 | mamul.am
2501 | 0

Արցախցի կանայք տեղեկացնում են, որ վաղը խաղաղ ակցիա են իրականացնելու՝ նամակ փոխանցելով Եվրոհանձնաժողովի նախագահ Ուսուլա ֆոն դեր Լեյենին։
«Մի խումբ կանանցով նախաձեռնել ենք խաղաղ ակցիա Հայաստանում Եվրոմիության պատվիրակության դիմաց։ Պատվիրակության ղեկավարությանը մեր ձեռքով փոխանցելու ենք Եվրոհանձնաժողովի նախագահ Ուսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված՝ արցախցի մայրերի բաց նամակը, որը հրապարակվել է Change.org կայքում։
Արցախցի մայրերը եվրոպացի ազդեցիկ գործչին, 7 երեխաների մորը կոչ են անում իր նպաստն ունենալ Արցախի էներգետիկ ահաբեկչությունը դադարեցնելու, հումանիտար ճգնաժամը լուծելու հարցերում։ Այս ակցիայով մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Արցախի մեր հայրենակիցներին և փորձում մեր նպաստն ունենալ արցախցի մայրերի ձայնը տեղ հասցնելու գործում։
Խաղաղ ակցիան տեղի է ունենալու վաղը՝ փետրվարի 1-ին՝ ժամը 14։00-ին՝ Եվրոմիության ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց»,- ասվում է հաղորդագրությունում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր