ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Օդից կախված լուրերի համաձայն, պարոն վարչապետն արդեն դոլարով միլիոնատեր է». Հովհաննես Ավետիսյան
21:06, 31.01.2023 | mamul.am
5311 | 2

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կոռուպցիայի դեմ պայքարը թիվ մեկ առաջնահերթություն հայտարարած իշխանությունը հետընթաց է ապրել միջազգային Transparency International կազմակերպության Կոռուպցիայի ընկալման գործակցով, որի ցուցիչը նախորդ տարվա 49-ից նվազել է 46-ի:
Նվազման պատճառներն են արձանագրված խնդիրները հետևյալներում՝ դատական համակարգի անկախություն, ոստիկանական համակարգում բարեվարքություն, իշխանության տարանջատում (հսկողություն) և հավասարակշռում, հանրային տարածքի պաշտպանություն (սա մարդկանց ազատություններն են հավաքների և իրենց կամքի արտահայտման դսրևորումներում, նաև լրատվամիջոցների ազատությունը):
Իմ համոզմամբ՝ այս գնահատականը դեռ շատ մեղմ է արձագանքում երկրում առկա վիճակին: Մասնավորապես, մի կենտրոնից կառավարվող պետություն, իսկ այդ կենտրոնը ընդամենը մեկ անձ, ով վերահսկում է օրենսդիր, գործադիր և դատական համակարգերը: Սրա հետ զուգահեռ իրականացնում է ընտրովի արդարադատություն, և դատական համակարգը մահակ է սարքել իր դեմ հոխորտացողների պատժելու գործում:
Այս ինդեկսը չի ներառում փողերի լվացման և ապօրինի փողերի տեղաշարժերի հետ կապված դրսևորումները: Օդից կախված լուրերի համաձայն, պարոն վարչապետը արդեն դոլարով միլիոնատեր է (ընդ որում, մի քանի հարյուր), քանի որ, ինչպես հավաստում են, կրկին օդից կախված լուրերի աղբյուրները, նա պայմանավորվածությունների մեջ է մտնում նախկին կոռուպցիոն և օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների հետ՝ թողնելով նրանց փախուստը երկրից և/կամ նրանց պատկանող կապիտալի ազատ ելքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր