ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Զուլալի»-ն՝ Նանտի միջազգային կինոփառատոնի բացման ֆիլմ
00:06, 01.02.2023 | mamul.am
5429 | 0

Փետրվարի 7-12-ը Ֆրանսիայում կայանալիք Նանտի միջազգային կինոփառատոնի (Univerciné Nantes) շրջանակում կցուցադրվի ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» լիամետրաժ ֆիլմը (ֆիլմն ստացել է պետական ֆինանսական աջակցություն)։ Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա փառատոնի բացմանը` փետրվարի 7-ին, իսկ երկրորդը` մրցութային կարգով, փետրվարի 8-ին: Ի դեպ, փառատոնի գլխավոր պաստառին պատկերված է հենց «Զուլալին»:

Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մեծ ողբերգությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր