Հունվարի 31-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ։
Նախարարները շարունակել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների քննարկումը։
Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը։
Այս համատեքստում հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների միջև երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը։