ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Հաագայում ներկայացված քարտեզում նշված են ՀՀ օկուպացված հատվածները. արդյո՞ք այստեղ բոլոր կորուստներն են». Գ. Հարությունյան
22:48, 31.01.2023 | mamul.am
4786 | 0

Լրագրող-հաղորդավար Գարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս քարտեզում նշված են Հայաստանի տարածքի օկուպացված հատվածները։ Ընդ որում՝ ՀՀ ՊՆ-ի պատրաստած քարտեզն է, որ ներկայացվել է Արդարադատության միջազգային դատարանում այսօրվա լսումների ժամանակ, հայկական կողմից։ Սա գրում եմ, որ ոչ մեկ չմտածի, թե գաղտնիքի խնդիր կա։
Հիմա հարցեր․ ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանի հանրությանը չէր ներկայացվել էս քարտեզը / էսպիսի այլ քարտեզ։ Ինչո՞ւ ենք մենք էս պատկերը տեսնում Հաագայի դատարանի լսումների շնորհիվ։ Արդյո՞ք այստեղ բոլոր տարածքային կորուստներն են ներկայացված, թե՞ կարող է էլի կան, բայց մեզ դեռ չեն ասում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր