ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ՊԲՀՖ բռնցքամարտիկներին թույլ չեն տալիս մասնակցել Հայաստանի առաջնությանը
23:18, 31.01.2023 | mamul.am
6450 | 0

ՊԲՀՖ Պրոֆեսիոնալ Բռնցքամարտի Համահայկական Ֆեդերացիան ահազանգում է. «Դինամո ՄՀԿ-ում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մի շարք ուժեղագույն բռնցքամարտիկների, որոնք պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքականի կազմում մասնակցում են տարբեր միջազգային մրցաշարերի, թույլ չի տվել մասնակցել առաջնությանը: Այդ մարզիկների թվում է նաև Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն ու գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանի որդին: Այդ առիթով լեգենդար բռնցքամարտիկն այսօր ռինգում իր բողոքն է արտահայտել: Հակոբկոխյանը նշել է, որ ինքն իր փառահեղ կարիերան կերտել է ռինգում ու հիմա էլ որոշել է բողոքի ակցիա անել հենց ռինգում, քանի որ իրեն ճանաչում է ամբողջ բռնցքամարտի աշխարհը։ Լեգենդար բռնցքամարտիկի խոսքով, եթե իր որդին կանոնակարգ խախտած լիներ, ապա կպատժվեր միջազգային ֆեդերացիայի կողմից:
Նշենք, որ նախորդ տարի ՊԲՀՖ բռնցքամարտիկները Լեհաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հրավերով Կելցեում մասնակցում էին միջազգային մրցաշարի, սակայն մրցումների կեսից հայ բռնցքամարտիկներին հեռացրին մրցաշարից, նշելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ուղարկել միջազգային ֆեդերացիա: Մրցաշարի այդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից մի քանիսին բաժին էին հասել ադրբեջանցի մրցակիցներ, արդյունքում հաղթանակները տրվեցին հարևան երկրի բռնցքամարտիկներին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիան հայտարարում է, որ շարունակելու է մասնակցել միջազգային տարբեր մրցաշարերի, ինչպես նաև պրոֆեսիոնալ մենամարտերի ու բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր