ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.33, EUR 422.31, RUB 5.10, GBP 477.37
+17 °C, +8 °C ... +17 °C Վաղը`+19 °C
Հունգարիան՝ Եվրոմիության ամենակոռումպացված երկիր․ #Bloomberg
23:54, 31.01.2023 | mamul.am
2908 | 0

Հունգարիան ճանաչվել է Եվրոմիության ամենակոռումպացված երկիրը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Transparency International ոչ կառավարական միջազգային կազմակերպության զեկույցին։
Գործակալության տվյալներով՝ 180 երկրների կոռուպցիայի համաշխարհային վարկանիշում Հունգարիան նահանջել է 4 տեղով՝ զբաղեցնելով 77-րդ տեղը։ Նշվում է, որ երկիրը հինգ հորիզոնականով զիջել է Բուլղարիային և այժմ հավասարվել է Բուրկինա Ֆասոյին: Ըստ վարկանիշի՝ որքան ցածր է երկրի զբաղեցրած գիծը, այնքան ավելի լուրջ է նրանում կոռուպցիայի հետ կապված իրադրությունը։
Ըստ Bloomberg-ի՝ Հունգարիայի կառավարությունը, որը 2022 թվականին ստեղծել է անկախ մարմին՝ երկրում կաշառակերության դեմ պայքարելու համար, պաշտոնապես հերքել է Transparency International-ի զեկույցը՝ այն անվանելով «քաղաքականապես կողմնակալ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր