ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ
08:30, 01.02.2023 | mamul.am
3551 | 0

Ուշադրություն

Փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 2-ին, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 2-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Փետրվարի 1-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Երևան քաղաքի փետրվարի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.60C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -18.00C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -1.70C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր