ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
10:06, 01.02.2023 | mamul.am
2533 | 0

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):

Չարենցավան, Աբովյան, Եղվարդ, Ապարան քաղաքներում, Աշոցքի տարածաշրջանում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Ճամբարակ քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սևան քաղաքում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր