ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Պատգամավորներն ո՞ւր են. ընտրություններին գալիս՝ ոտքներս են ընկնում». «Մալաթիայի» աշխատակից
10:18, 01.02.2023 | mamul.am
2816 | 0

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում տոնավաճառը փակելու որոշման դեմ: Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում խնդրեց պատկան մարմիններին ժամանակ տալ «Մալաթիա» տոնավաճառի ղեկավարությանը՝ թերացումներն ուղղելու համար: Նա նաև իր զարմանքն արտահայտեց. «Պատգամավորներն ու՞ր են, մեկը չի եկել, բան չի ասել, ընտրություններին գալիս են ոտքներս են ընկնում, հիմա չկան»:

Մեկ այլ աշխատակից էլ վրդովվեց. «Փոխանակ տեսչական մարմնից մարդ գա, հասկանանք, մեր երկու չափ ոստիկան են բերել ստեղ, մենք հո աբորիգեն չե՞նք, որ ստեղ մարդու վնաս տանք, ոնց որ լարվածություն ստեղծեն»:

Հիշեցնենք՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Մալաթիա» տոնավաճառը այսօրվանից՝ փետրվարի 1-ից, փակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր