Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ինտերը» Միլանում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ: Միլանյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Մաթեո Դարմիանը, որը մրցակցի դարպասը գրավեց 57-րդ րոպեին: Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպման: Այսպիսով, Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ. հայտնում է ArmSport.am-ը: |