ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ, վարել է Փաշինյանը
10:36, 01.02.2023 | mamul.am
3855 | 0

Հունվարի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ տարածքային կառույցների խորհուրդների հերթական ընտրությունների օրերը։

Քննարկվել են Կուսակցության Սպիտակի տարածքային կառույցի աշխատանքների հետ կապված ընթացիկ և կարգապահական հարցեր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր