ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պարո´ն Մարուքյան, պարո´ն վարչապետ, ո՞ւր եք. եկել էիք, ասում էիք՝ լավ կլինի, էս ա՞ քո լավը». բողոքի ակցիա
10:48, 01.02.2023 | mamul.am
3248 | 0

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում տոնավաճառը փակելու որոշման դեմ: Աշխատակիցներից մեկը վրդովված ասաց. «Պարո´ն Մարուքյան, պարո´ն վարչապետ, ո՞ւր եք. եկել էիք ստեղ, ասում էիք՝ լավ կլինի, էս ա՞ քո լավը»:

Հավելենք՝ տոնավաճառի տնօրենը և աշխատակիցներից տասը հոգի պետք է հանդիպեն տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Մալաթիա» տոնավաճառը այսօրվանից՝ փետրվարի 1-ից, փակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր