ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Տասը աշխատակիցներով հանդիպելու ենք տեսչական մարմնի պետի հետ». «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն
11:00, 01.02.2023 | mamul.am
3456 | 0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում տոնավաճառը փակելու որոշման դեմ: Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեսչական մարմնի հետ իրենք երեկ առավոտյան պայմանավորվել էին, որ պետք է թույլ տան աշխատել, սակայն երեկոյան ուղարկել են աշխատակիցներ, որոնք ամբողջ տարածքը ստուգել են. «Նայեցին, որ շատ հրդեհավտանգ չի, այսօր պետք է պատասխան տան՝ քանի՞ օր ժամանակ են տալիս թերությունները շտկելու համար»:
Տնօրենը հայտնեց, որ այսօր տասը աշխատակիցների հետ միասին պետք է գնան հանդիպելու տեսչական մարմնի պետի՝ Գարեգին Խաչատրյանի հետ:
Հիշեցնենք՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Մալաթիա» տոնավաճառը այսօրվանից՝ փետրվարի 1-ից, փակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր