ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայաստանի ապագան եկել է՝ խաղամոլության և թմրամոլության ռեկորդներով». Ոսկան Սարգսյան
03:12, 02.02.2023 | mamul.am
3850 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Հայաստանի ապագան եկել է՝ խաղամոլության և թմրամոլության ռեկորդներով
ՔՊ-ակաները մինչ իշխանության գալը խոստանում էին պայքարել Հայաստանը ծովահրեշի պես խեղդող խաղամոլության դեմ, սակայն հիմա այդ ոլորտում տարեկան դրամաշրջանառությունը մի քանի տրիլիոն դրամը գերազանցում է։ Իսկ իշխանության մաս կազմող պատգամավորները հունական կղզու էլիտար լողափներում հանգստացել են «Վիվարո»-ի տիրոջ հետ։ Թմրանյութերի շրջանառությունն էլ նոր ռեկորդներ է խփում։ Օդում կախված լուրերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի գովքն անող ալկաշ, թմրամոլ դերասանները մեծ փողեր են աշխատում բառիգությունից՝ թմրանյութերի տարածումից։
Ապագան եկել է, խաղադրույքներ դրեք, թմրանյութերով կայֆ բռնեք»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր