ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չի համարել, որ ընդդիմադիր պատգամավորները հետևեն ձմեռային զորակոչին
13:00, 01.02.2023 | mamul.am
2932 | 1

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ հունվարի 18-ին դիմել էին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի ընդդիմադիր պատգամավորներն այցելեն Կենտրոնական հավաքակայան՝ ծանոթանալու խնդիրներին, շփվելու սպայակազմի հետ, հարկ եղած դեպքում՝ առաջարկներով հանդես գալու համար. «Սա մտնում է մեր ֆունկցիաների մեջ, նաև օրենսդրությամբ ամրագրված, սակայն երեկ ստացել եմ պատասխան, որ ներկա փուլում ձմեռային զորակոչի ընթացքին հետևելը Պաշտպանության նախարարը մեր ներկայությունը նպատակահարմար չի համարում: Սա արդեն երկրորդ դեպքն է, որը ևս մեկ անգամ փաստում է, թե ինչպես է ՊՆ-ն վերաբերվում խորհրդարանական վերահսկողությանը: Սա խոսում է ևս մեկ փաստի մասին, որ հանուն անվտանգության ու պաշտպանության ամրապնդման համագործակցության որևէ եզր չեն թողնում, որ գոյանա»,- նշեց Մանուկյանը:

Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ հակադարձեց. «Որ մի 10 անգամ դիմած լինեիք ու ձեզ մերժեին, կհամաձայնեի ձեզ հետ, բայց 2 դեպքով մերժմանը միանգամից գնահատական եք տալիս… անհասկանալի է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր