ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Դատախազությունը Սուրիկ Խաչատրյանին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացրել
13:42, 01.02.2023 | mamul.am
2104 | 0

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հարազատների և փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Այս մասին գրում է Հետք-ը։

«Այդ ցանկում են հայտնվել՝ նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, նրանց փոխկապակցված անձինք՝ Վարդան Բարսեղյանը, Մանվել Մալինցյանը, Էրիկ Համբարձումյանը, Լուսինե Բարսեղյանը և Նորայր Մնացականյանը:

Դատախազության ներկայացուցիչն էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը: Պատասխանող կողմը, թեև ծանուցվել էր, չէր ներկայացել նիստին, փոխարենը նրանց ներկայացուցիչն էր դատարանի դահլիճում՝ փաստաբան Վահագն Գրիգորյանը։

Գևորգ Քոչարյանը նախորդ դատական նիստին ներկայացրել էր հայցի առարկայի փոփոխման միջնորդություն և պատասխանողի ներկայացուցիչը խնդրել էր ժամանակ, որպեսզի ծանոթանա միջնորդությանը և դիրքորոշում ներկայացնի։

Դատախազը ներկայացրեց հայցի առարկայի փոփոխությունը՝ նշելով, թե սկզբում ինչ պահանջ է եղել և թե ինչ են առաջարկում փոփոխել։

Դատախազությունը Ա կետով պահանջում է Սուրիկ Խաչատրյանից և Լորետա Բարսեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ք․ Երևան, Այասի փողոց 10/1 հասցեի գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 1 մլրդ 176 մլն 167 հազար 500 դրամ։ Նախկինում ներկայացված է եղել նույն հասցեով գույքի արժեքի 99,25%-ը։ Այսինքն՝ փոփոխությունը տվյալ դեպքում այն է, որ փոփոխված տարբերակում չկա նշված գույքի տոկոս և նշված է անհնարինության դեպքում դրա շուկայական արժեքի բռնագանձման խնդրանքը։

Հաջորդիվ Դատախազությունը նույն անձանցից պահանջեց բռնագանձել Երևանի Ուլնեցու փողոց թիվ 32/11 հասցեով գույքը, իսկ անհնարինությա դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 946 մլն 320 հազար դրամ։ Նախկինում ներկայացված է եղել տվյալ գույքի արժեքի 18,21%-ը։ Նշենք, որ այս գույքի ապօրինի ձեռքբերման մասին «Հետքը» գրել էր 2018 թվականին, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ։ Ավելի ուշ քրեական գործը կարճվել էր։

Նույն անձանցից պահանջվում է բռնագանձել նաև «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի բաժնեմասում 100% մասնակցությունը։ Նախկինում ներկայացված է եղել ընկերության 99,87% բաժնեմասը։ Բռնագանձել նաև մեկ այլ օտարերկրյա ընկերությունում կատարված 10 մլրդ 250 մլն դրամի չափով ներդրման 100%-ը, իսկ անհնարինության դեպքում՝ ներդրման չափով գումար։ Նախկինում ներկայացված է եղել նույն ընկերությունում ներդրված գումարի 98,52%-ը։

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևան քաղաքում գտնվող ևս մեկ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 165 մլն 422 հազար 500 դրամ։ Նախկինում ներկայացված է եղել տվյալ գույքի արժեքի 99,22%-ը»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր