ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Տարիներով աշխատել են էդ տարածքում, իրենց համար նորմալ է եղել, հիմա զարմանում են, թե ինչի ա էսօր աննորմալ». Քերոբյան
15:06, 01.02.2023 | mamul.am
3358 | 1

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կողմից «Մալաթիա» տոնավաճառի փակման որոշմանը. «Տարիներով աշխատել են էդ տարածքում, իրենց համար նորմալ է եղել, հիմա զարմանում են, թե ինչի ա էսօր աննորմալ: Վաղ թե ուշ էդ օրը գալու էր, ավելի լավ ա, որ էսօր ա եկել, ոչ թե «Սուրմալուի» պես օր»,- ասել է նախարարը:

Նրա հավաստմամբ՝ «Մալաթիա» տոնավաճառի մոտակայքում կան առևտրի կենտրոններ, որոնցում աշխատակիցները, իր խոսքով, հանգիստ կարող են տեղ ճարել և շարունակել բիզնես գործունեությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր