ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Կանայք՝ հանուն Արցախի․ բողոքի ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին Հայաստանում ԵՄ պատվիրակությանը
15:30, 01.02.2023 | mamul.am
1550 | 0

«Կանայք՝ հանուն Արցախի» բողոքի ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել Հայաստանում ԵՄ պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։

«Մենք այստեղ հավաքվել ենք մի խումբ կանանցով, որպեսզի միանանք Արցախի կանանց ու մայրերի կոչին և այս նամակը հանձնենք ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որպեսզի քայլեր ձեռնարկեն Արցախն ապաշրջափակելու և Ադրբեջանի տեռորիստական գործողությունը դադարեցնելու համար»,-ակցիայի ժամանակ ասել է ակցիայի նախաձեռնող Արաքսյա Գրիգորյանը։

Արցախի կանայք, մայրերը օրեր առաջ բաց նամակ էին հղել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և պահանջել, որ նա իր գործողություններով նպաստի Արցախի ապաշրջափակմանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր