ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն քննարկվում, մի սպասեք». Արթուր Թովմասյան
17:54, 01.02.2023 | mamul.am
3314 | 1

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Երեկ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն քննարկվում՝ կապված Լաչինի ճանապարհի շրջափակման հետ։ Սա «ԵՄ»-ի միայն գործիքներից մեկն է՝ առաջ մղելու արտաքին և անվտանգության քաղաքականության ընդհանուր նպատակները», ուղիղ և անկաշկանդ կերպով բացատրել է եվրոպացի գլխավոր դիվանագետը, ասելով, որ նա մշտական ​​կապի մեջ է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, և նրա կարծիքով՝ այդ երկրների ղեկավարները «հանձնառու են երկխոսության միջոցով լուծել խնդիրները»։

Այնպես որ, պատժամիջոցներ չեն լինի, մի սպասեք, նա հստակ նշել է Եվրոպային՝ գազ, հայերին՝ երկխոսություն, աշխարհին էլ՝ խաղաղություն:

Ու հիշե՛ք, մինչև հայի թասիբը չվերականգնվի, մենք ՀԱՅՐԵՆԻՔ չենք ունենա, մնացածը՝ լոլոներ են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր