ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մոսուլում գտնվող թուրքական ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել
15:48, 01.02.2023 | mamul.am
6767 | 0

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրաքի Բաշիք շրջանի մոտ՝ Մոսուլից 12 կմ հյուսիս, առավոտյան հրթիռ է արձակվել թուրքական Զիլքան ռազմաբազայի ուղղությամբ։ Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»:

Ըստ հաղորդված տեղեկությունների՝ մարդկային կորուստներ չկան, իսկ հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել իրանամետ «Ահրար ալ-Իրաք» կազմակերպությունը, որը նաև սպառնացել է Թուրքիային։

«Reuters» լրատվական գործակալությունը հայտնել է, որ բազայի ուղղությամբ արձակվել է յոթ հրթիռ, որոնցից երկուսն ընկել են բազայի ներսում։ Լուրը հաստատվել է Իրաքյան Քուրդստանի տարածաշրջանային կառավարության անվտանգության ստորաբաժանումների կողմից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր