ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.33, EUR 422.31, RUB 5.10, GBP 477.37
+11 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Տոնավաճառի սեփականատերն ամսական 36 միլիոն տեղի փող է հավաքել». Հովսեփ Կուբատյան
00:06, 02.02.2023 | mamul.am
8287 | 0

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մալաթիայի տոնավաճառում սեփականատերը, մոտավոր հաշվարկներով, ամսական 36 մլն տեղի փող է հավաքել, բայց էլեմենտար պայմաններ չի ապահովել, որ մարդիկ անվտանգ ու քիչ թե շատ նորմալ պայմաններում աշխատեն:
Հիմա, երբ պետությունը որոշել է այլևս կոմպրոմիսի չգնալ, սեփականատերը թաքնվում է մարդկանց հետևում, որոնք, իրոք, վարկերը չեն կարողանալու տալ, ընտանիք չեն կարողանալու պահել:
Եթե պետությունը հետևողական լինի և նույն մոտեցումը ցուցաբերի նաև այլ առևտրի կենտրոնների մասով, այսօր բողոքող և դեռ չբողոքող մարդիկ, որոնք անտանելի պայմաններում իրենց ապրուստի միջոցն են վաստակում, կսկսեն աշխատել քիչ թե շատ նորմալ, անվտանգ պայմաններում:
Բայց շատ կարևոր է հետևողական աշխատանքը բոլոր տնտեսվարողների մասով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր