ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Մարդկային կյանքերը շատ ավելի թանկ են, քան մի կամ մի քանի տնտեսվարողի բիզնես շահերը». Չախոյան
16:24, 01.02.2023 | mamul.am
3226 | 1

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է. «Վստահ եմ, որ եթե տեսչական մարմինները մինչ տեղի ունեցած պայթյունը Սուրմալու տոնավաճառում նույն գործողություններն իրականացնեին, ինչ այս օրերին Մալաթիա տոնավաճառում են անում, ապա Սուրմալու տոնավաճառի աշխատակիցները ևս ընդդիմանալու էին ու մեղադրանքներ էին հնչեցնելու իշխանության հասցեին։
Բայց տեսանք, թե ինչ եղավ Սուրմալու տոնավաճառում։
Դառը փորձը ցույց է տվել, որ հակահրդեհային կանոնները չպահպանելու դեպքում հետևանքները կարող են լինել շատ ցավալի՝ Սուրմալուի պայթյունը դրա վառ օրինակն է։
Ի դեպ, տոնավաճառում հակահրդեհային կանոնները չպահպանելը վտանգավոր է ոչ միայն տոնավաճառի աշխատակիցների, այլ նաև տոնավաճառից առևտուր անող մյուս քաղաքացիների համար։
Ի վերջո պետք է գիտակցենք, որ մարդկային կյանքերը շատ ավելի թանկ են, քան մի կամ մի քանի տնտեսվարողի բիզնես շահերը»։

Աղբյուրը` Տարոն Չախոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր