ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.29, EUR 420.21, RUB 5.07, GBP 477.98
+12 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+16 °C
Ադրբեջանի կողմից հունվարի 27–ին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է
16:30, 01.02.2023 | mamul.am
2281 | 0

Հունվարի 27–ին Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է: Նա սեպտեմբերյան մարտերի ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր