ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Փետրվար-մարտ ամիսներին ռազմական գործողությունների «շատ ակտիվ» փուլ կարող է սկսվել. Ուկրաինայի հետախուզություն
18:54, 01.02.2023 | mamul.am
4499 | 0

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովն ուկրաինական FreeDom հեռուստաալիքի եթերում ասել է, որ փետրվար-մարտ ամիսներին ռազմաճակատում կարող է սկսվել ռազմական գործողությունների «շատ ակտիվ» փուլ։

«Մենք պատերազմի շատ ակտիվ փուլի նախաշեմին ենք։ Փետրվար-մարտ ամիսները շատ ակտիվ են լինելու»,- ասել է նա։

Յուսովը նաև խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորուստներ են կրում։

«Ցավոք, մենք նաև կորուստներ ունենք»,- ասել է ռազմական հետախուզության աշխատակիցը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր