ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Չկայացած մլիցեն անգամ չի տարբերում զինվորական կացարանը խրամատից». Նաիրի Հոխիկյան
19:24, 01.02.2023 | mamul.am
4282 | 2

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր ալիքում գրում է. «Զինվորների կացարանների, զորանոցների վատ, անբարեկարգ վիճակի մասին լրագրողների հարցին քպ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը արձագանքել է մունաթով, թե մի պատկերացրեք, որ խրամատը պետք է լինի սալիկապատված, բաքսի քաշած։
Այդ չկայացած մլիցեն (հատուկ եմ այդպես նշում, ու դա կապ չունի ոստիկանության հետ) անգամ չի տարբերում զինվորական կացարանը Խրամատից։
Խրամատը որ առաջնագիծ է և դժվարություններ են լինում, բնական է, բայց զինվորական կացարանը ամենևին էլ խրամատ չէ, գտնվում է թիկունքում և նախատեսված է զինվորների հանգստի համար, հետևաբար, այո, պետք է ունենա ջեռուցման համակարգ, որ զինվորները չմրսեն։
Գորիսեցիների ու ոստիկանների ամոթը համարվող այդ տգետ պատգամավորին պետք է նաև հիշեցնել, ամեն արու չէ, որ տղամարդ է, և ամեն գլուխ չէ, որ ուղեղ ունի։
Չենք մոռացել 2021-ի խոստումները, թե կուղեկցի Սև լիճ ու կապացուցի, որ այն մեր հսկողության տակ է»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր