ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայտնի է «Եվրոտեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակի անունը
20:24, 01.02.2023 | mamul.am
9488 | 0

Հայաստանն այս տարի «Եվրոտեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում:

Բրյունետը հանրությանը հայտնի է մի քանի հիթային երգերով և պատրաստվում է նոր շունչ բերել եվրոտեսիլյան մեծ բեմ: «Ուրախ եմ ձեզ հետ կիսվել այս նորությամբ: Ես պարզապես երաժշտություն եմ ստեղծում, որով այս անգամ կիսվելու եմ եվրոպական լսարանի հետ»,- նշում է «Եվրոտեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակը:

Բրյունետը երգել սկսել է 4 տարեկանից, իսկ ստեղծագործում է 15 տարեկանից: Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է: Բրյունետի «Գիշեր», «Smoke Break», «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել և միլիոնավոր դիտումներ գրանցել «Յութուբ»-ում:

«Եվրոտեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր