ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Պահեստազորայինների վարժական հավաքներ՝ մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը
20:30, 01.02.2023 | mamul.am
4778 | 0

ՀՀ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ՝ ներգրավելով 3281 քաղաքացու։
Հավաքներին ներգավելիք 3281 պահեստազորայիններից 2897-ը կլինեն շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից, 152-ը՝ ավագ ենթասպայական կազմից, 232-ը՝ սպայական կազմից։ Վարժական հավաքներին կմասնակցեն համազորային և հրթիռահրետանային մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ։
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատ-րաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով․
Վարժական հավաքներն անցկացվում են հետևյալ փուլերով.

2023 թվականի մարտի 1-25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 367 քաղաքացու
2023 թվականի մարտի 7-31-ը ներառյալ
2023 թվականի մարտի 22-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ

2023 թվականի ապրիլի 4-28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 718 քաղաքացու

2023 թվականի ապրիլի 11-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ:

Հիշեցնենք, որ 2022թ․ ընթացքում սա կլինի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր չորս վարժական հավաք։ Առաջինը կազմակերպվել է ապրիլի 15-ից հունիսի 15-ը՝ 724 քաղաքացու մասնակցությամբ, երկրորդը՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ը՝ 1400 պահեստազորայինի ներգրավմամբ, երրորդը՝ օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը՝ 1444 պահեստազորայինի մասնակցությամբ, իսկ չորրորդը՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը՝ 318 պահեստազորայինի ներգրավմամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր