ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.35, EUR 418.21, RUB 5.05, GBP 476.00
+14 °C, +7 °C ... +15 °C Վաղը`+16 °C
Նշանակվել են Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, տեղակալ, շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ
21:12, 01.02.2023 | mamul.am
2675 | 1

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Գյոզալյանին Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արմեն Գյոզալյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:
Նշենք՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Բուդաղյանին Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:

Գագիկ Պողոսյանը նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:

Լևոն Կասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր