ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Սաակաշվիլին անվերապահ աջակցում էր Ադրբեջանին. երբեմն արդարությունը հաղթում է». Արթուր Խաչատրյան
21:48, 01.02.2023 | mamul.am
6015 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սաակաշվիլիին առաջին անգամ հանդիպել եմ հեռավոր 1998-ին կամ 99-ին Թբիլիսիում՝ Սոցինտերնի ինչ որ բարձր մակարդակի միջոցառման ժամանակ։ Նոր էր վերադարձել Կոլումբիայի համալսարանից, Շևարդնաձեի լյուբիմչիկն էր, նրա հույսն ու ապավենը, իշխանության ժառանգորդը, ով իր փայլով մարեց Զուրաբ Ժվանիայի ու Միշիկո Մաճավարիանիի աստղերը։ Ժվանիան մահացավ կասկածելի հանգամանքներում, Մաճավարիանին հիմա ինչ է անում՝ գաղափար չունեմ։ Սաակաշվիլիի հետ միասին ապստամբեց բատոնո Շևարդնաձեի հետ, դուրս եկավ Վրաստանի քաղաքացիների միությունից, դարձավ խորհրդարանի փոխխոսնակ։
Թբիլիսիի հանդիպման ժամանակ Սաակաշվիլին իրան խիստ ագրեսիվ էր պահում, մեծամիտ էր։ Խոսում էր տարածքային ամբողջականությունից։ Աբխազիայի, Հրվ․ Օսեթիայի ու Ղարաբաղի հարցերը դիտարկում էր նույն հարթության մեջ և անվերապահ աջակցում էր Ադրբեջանին։
Ես, այն թվերին, եվրոպացի սոցիալիստների հետ շատ մոտ էի, գիտեի՝ ինչով են շնչում։ Ինձ համար շատ հեշտ էր Սաակաշվիլիին «դրդել», որ դուրս տա այն, ինչ հաճելի էր ամերիկացի պահպանողականներին, բայց ատելի եվրոպացի և, առավել ևս՝ լատինաամերիկացի սոցիալիստներին։ Բանը հասավ նրան, որ գերմանացիք սպառնացին բարձրացնել Շևարդնաձեի կուսակցությունը Սոցինտերնից հեռացնելու հարցը, եթե Սաակաշվիլին շարունակի նույն ոճով։
Հիմա, երբ նայում եմ նրա նկարին, մտածում եմ, որ երբեմն արդարությունը հաղթում է․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր