Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկրում ոչ ոք չի ցանկանում ռազմական առճակատում Ռուսաստանի հետ։ Միաժամանակ, ըստ քաղաքական գործչի, Իսրայելը «բարդ հարաբերություններ» ունի Ռուսաստանի հետ։ Նա նշել է, որ Սիրիայի հետ սահմանին իսրայելական և ռուսական ինքնաթիռները թռչում են միմյանցից «թքելու հեռավորության վրա»։ «Իսրայելին օդում գործողությունների ազատություն է պետք»,- ասել է վարչապետը։ Նեթանյահուն ընդգծել է, որ նախընտրում է «որ դա տեղի չունենա»։ |