ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Նեթանյահուն ամեն ինչ կանի, որ Իրանը չկարողանա միջուկային զենք ունենալ
22:30, 01.02.2023 | mamul.am
2916 | 0

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստացել է ամեն բան անել, որպեսզի Թեհրանը չկարողանա միջուկային զենք ունենալ։
«Առաջին տեղում Իրանն է։ Ես` որպես Իսրայելի վարչապետ, իմ լիազորությունների շրջանակում ամեն բան կանեմ, որ թույլ չտամ` Իրանը միջուկային զինանոց ունենա» - ասել է նա։
Նեթանյահուն նշել է, որ եթե Իրանը միջուկային զենք ունենա, ապա վտանգ կներկայացնի ոչ միայն Իսրայելի, այլև ԱՄՆ-ի համար, իսկ Թեհրանի հետ հարյուրավոր համաձայնագրերի ստորագրումը չի օգնի կանխել այդ սպառնալիքը:
«Միջուկային զենքից հետ պահելու միակ միջոցը Իրանի դեմ կործանարար տնտեսական պատժամիջոցների համադրություն կիրառելն է, բայց ամենակարևորը հուսալի ռազմական սպառնալիքն է»,- ընդգծել է Իսրայելի վարչապետը:
Ինչ վերաբերում է Իրանի Սպահան քաղաքի ռազմական օբյեկտի վրա հարձակմանը, ապա Նեթանյահուն չի հաստատել կամ հերքել Իսրայելի մասնակցությունը։
«Ես երբեք չեմ խոսում կոնկրետ գործողությունների մասին ... Եվ ամեն անգամ, երբ Մերձավոր Արևելքում պայթյուն է լինում, մեղադրում են Իսրայելին կամ նրա վրա բարդում պատասխանատվությունը։ Երբեմն մենք ենք, երբեմն` ոչ», - ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր