ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ինչպիսին կլինի եղանակը փետրվարին
22:42, 01.02.2023 | mamul.am
6165 | 0

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ փետրվարին Հայաստանում սպասվում է բազմամյա միջին արժեքից հիմնականում 1-2 աստիճանով բարձր ջերմաստիճան:

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…+20C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -7…-100C, ամսվա երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչև 13…170C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14…-160C, առավելագույնը` 9…110C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավել (նորման` 18…34 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -3…-70C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -15…-20 0C, ամսվա երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև 5…80C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -13…-25 0C, առավելագույնը` 2…5 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավել (նորման` 19…57 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1…-2 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -12…-170C, ամսվա երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև + 13…+170C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -17…-22 0C, առավելագույնը` 8…10 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավել (նորման` 25…33 մմ ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…+4 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: : Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -4…-9 0C, ամսվա երրորդ տասնօրյակում ցերեկը` օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 14…190C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -10…-140C, առավելագույնը` 12…140C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավել (նորման` 27…30մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 0…+2 0C, լեռնային շրջաններում` -2…-40C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: : Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -5…-10 0C, լեռնային շրջաններում` -12…-17 0C, ամսվա երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի բարձրացում հովտային շրջաններում ցերեկը մինչև` +13…+160C, լեռնային շրջաններում` 4…80C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -13…-140C, լեռնային շրջաններում` -18…-190C, առավելագույնը` հովտային շրջաններում 10…110C, լեռնային շրջաններում` 4…50C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավել (նորման` հովտային շրջաններում 30…32 մմ, լեռնային շրջաններում 70…73 մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +3…+5 0C, լեռնային շրջաններում` 0…-20C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը հովտային շրջաններում մինչև` -2…-7 0C, լեռնային շրջաններում` -8…-13 0C, ամսվա երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի բարձրացում հովտային շրջաններում ցերեկը մինչև` +15…+200C, լեռնային շրջաններում` +8…130C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -7…-120C, լեռնային շրջաններում` -14…-200C, առավելագույնը` հովտային շրջաններում 16…180C, լեռնային շրջաններում` 8…130C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավել (նորման` հովտային շրջաններում 16…32 մմ, լեռնային շրջաններում 23…54 մմ ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…+2 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -8…-10 0C, ամսվա երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +14…+160C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14…-160C, առավելագույնըª 9…11 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավել (նորման` 21…34 մմ):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր