ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապված 10 ֆիզիկական անձանց և 12 ընկերությունների նկատմամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթում։ Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) արգելափակել է 22 ֆիզիկական անձանց և կազմակերպություններին մի շարք երկրներում, որոնք միացված են ցանցին՝ պատժամիջոցները շրջանցելու համար: Ըստ վերոնշյալ ցանկի՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկված են Լատվիայի, Սինգապուրի, Ռուսաստանի, Իսրայելի, Ուզբեկստանի և Կիպրոսի քաղաքացիներ։ |