ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Պետդեպարտամենտի՝ Էներգետիկ դիվանագիտության հարցերով ներկայացուցիչը ժամանել է Ադրբեջան
00:42, 02.02.2023 | mamul.am
5606 | 0

Էներգետիկ դիվանագիտության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խորհրդական Լաուրա Լոհմանը փետրվարի 1-ին այցելել է Ադրբեջան՝ հանդիպումներ ունենալու կառավարության ներկայացուցիչների հետ և մասնակցելու Հարավային գազային միջանցքի Նախարարների խորհրդի IX նիստին, հաղորդում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։
Լոհմանը գլխավորում է Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի էներգետիկ դիվանագիտության թիմը:

Նա կքննարկի Ադրբեջանի էներգետիկ նախագծերին ԱՄՆ-ի աջակցությունը, ինչպես նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգության կայունացմանն օժանդակելու Ադրբեջանի կարևորությունը, ներառյալ Հարավային գազային միջանցքը:

Ամերիկացի դիվանագետի այցը կտևի մինչև փետրվարի 4-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր