ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Միջազգային դերակատարները պետք է արագացնեն Ադրբեջանին բանակցությունների հարթություն վերադարձնելու գործընթացը». Տ. Աբրահամյան
10:24, 02.02.2023 | mamul.am
3434 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախ մտնող խիստ սահմանափակ ծավալի հումանիտար բեռը միայն կարճաժամկետ կտրվածքով է խնդիր լուծում:
Համարել, որ մարդիկ «յոլա կգնան»` կհարմարվեն, պարզապես այդպես չէ:
Կան խնդիրներ, որոնք առաջին 1-2 ամիսների ընթացքում կարող էին տեսանելի չլինել, սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն իրենց զգացնել են տալիս, այլ բավականին ծանր վիճակ ստեղծում:
Կան մեծ թվով առաջնահերթ հարցեր, որոնք հումանիտար բեռի այս փոքր ծավալի պայմաններում ոչ մի խնդիր չեն լուծում:
Միջազգային դերակատարները և հատկապես ՌԴ-ն պետք է արագացնեն Ադրբեջանին բանակցությունների հարթություն վերադարձնելու գործընթացը, հակառակ դեպքում աղետն աննախադեպ հետևանքների կհանգեցնի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր