ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Այս հայտարարությունը դիտարկում եմ իբրև պատասխան մեկ այլ հայտարարության». Հակոբ Բադալյան
22:36, 02.02.2023 | mamul.am
4590 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի նորանշանակ փոխարտգործնախարարի հարցազրույցում հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան ունեցել է ավելի լայն պլան ու կանխվել Իրանի դիրքորոշման ու քայլերի շնորհիվ, կարևոր հայտարարություն է, որն ինքս դիտարկում եմ իբրև պատասխան մեկ այլ հայտարարության:
Իսկ այդ «մեկ այլ» հայտարարությունը հնչել էր մեկ այլ հարցազրույցում: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը Ամերիկայի ձայնին ասել էր, որ Վաշինգթոնին անհանգստացնում է Կովկասում Իրանի ազդեցության աճը:
Երևանին էլ, բնականաբար, պետք է անհանգստացնի Վաշինգթոնի այդ անհանգստությունը: Եվ այստեղ Հայաստանը բերում է պարզ փաստարկ, որ Իրանը էական դեր է ունեցել Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի ծավալումը կանխելու հարցում:
Այլ կերպասած, Երևանը բերում է հայ-իրանական հարաբերության և աշխատանքի շատ կոնկրետ փաստարկ, միաժամանակ կոնկրետ խոսակցություն «բացելով» Վաշինգթոնի հետ՝ Դուք անհանգստանում եք Իրանի ազդեցության աճով, իսկ մենք էլ անհանգստության ծանրակշիռ հիմք ունենք հակառակի պարագայում: Եվ ուրեմն, ի՞նչ եք առաջարկում, բացի, իհարկե, Ադրբեջանի հետ նստել խոսելուց, որովհետև դրան մենք պատրաստ ենք, բայց դուք չեք կարողանում աշխատեցնել այդ խոսակցության մեխանիզմը այնպես, որ Բաքուն նստի և խոսի, այլ ոչ թե միայն թելադրի պայմաններ և դիմի շանտաժի»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր