ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.33, EUR 422.31, RUB 5.10, GBP 477.37
+16 °C, +8 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Միշուստինն ու Փաշինյանը առանձնազրույց կունենան
10:42, 02.02.2023 | mamul.am
2470 | 0

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հինգշաբթի Ալմա-Աթայում մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի. նախատեսված է նրա առանձնազրույցը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է «Ինտերֆաքս»-ը:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:

Վարչապետն Ալմա-Աթայում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Digital Almaty Awards» միջազգային համաժողովին:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր