Ռուսական զորքերը կարող են ներխուժման մեկ տարին նշել՝ Ուկրաինայի արևելքում և հարավում նոր հարձակմամբ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը՝ ֆրանսիական BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Հաշվի առնելով, որ ռուսներն ապրում են խորհրդանիշերով, նրանք կարող են ինչ-որ բան փորձել փետրվարի 24-ին»,- ասել է նա: Ռեզնիկովի հաշվարկով՝ Ռուսաստանը մոտ 500 հազար զինվոր է մոբիլիզացրել։ «Պաշտոնապես հայտարարում էին 300 հազարի մասին, բայց երբ տեսնում ենք զորքերին սահմաններին, մեր հաշվարկով, շատ ավելին է»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։ |