ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայաստանի փրկությունը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեջ է». Հակոբ Հակոբյան
17:48, 02.02.2023 | mamul.am
3824 | 3

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը և նրան ապասարկող ողջ թիմը, և՛ Հայաստանում, և՛ Արցախում, շատ լավ գիտակցում են, որ պարզ ճշմարտությունն է այն միջոցը, որ կարող է անտեղյակության պատրանքով ապրող հասարակության մեջ վայրկենապես արթնացնել ատելությունն իրենց նկատմամբ։ Դրա համար էլ պայքարում են այդ պարզ ճշմարտության դեմ։ Հատկանշական է, որ Արցախում ևս այդ գործընթացը կա, և Նիկոլի հեռացումը անվանում են կեղծ օրակարգ: Իսկ ճշմարտությունն այն է, որ եթե այսօր միայն Արցախն է շրջափակման մեջ և կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ, ապա Նիկոլի պաշտոնավարումը շարունակվելու դեպքում, ամբողջ ՀՀ տարածքը կարող է հայտնվել շրջափակման մեջ: Չե՛նք կարող փրկել Արցախը առանց Հայաստանի, իսկ Հայաստանի փրկությունը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեջ է»:

Աղբյուրը` Հակոբ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր