ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Մշակույթի ոլորտով զբաղվում է մի պաշտոնյա, ով մշակութային կրթություն չունի». Ոսկան Սարգսյան
17:12, 02.02.2023 | mamul.am
3132 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մշակույթի ոլորտով զբաղվում է մի պաշտոնյա, ով մշակութային կրթություն չունի, ստեղծագործող չէ
Տավուշի մարզը միշտ աչքի է ընկել իր մշակույթով, մշակութային գործիչներով՝ գրողներով, բանաստեղծներով, երաժիշտներով, նկարիչներով, քանդակագործներով և այլն։ Սակայն մարզում պետական իշխանությունն անբավարար ուշադրություն է դարձնում մշակույթին: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, հարցնելով, թե Տավուշի մարզպետարանի աշխատակազմում քանի՞ պաշտոնյա է զբաղվում մշակութի ոլորտով, նրանք մշակութային կրթություն ունե՞ն, մշակույթի ո՞ր բնագավառի մասնագետ են։ Մարզպետարանից ստացված պատասխանում շված է․ «ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում մշակույթի հարցերով զբաղվում է 1 ավագ մասնագետ, ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատակցի կրթությունը և ստաժն ամբողջովին համապատասխանում է տվյալ հաստիքի պաշտոնի անձնագրում նշված պահանջներին»։
Մարզպետարանի պատասխանում նշված չէ, թե ով է այդ ավագ մասնագետը, ուստի նշեմ, որ նշված անձը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Մարինե Խաչատրյանն է, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 16 տարի՝ 2007թ. փետրվարի 19-ից։ Նա բարձրագույն կրթություն ունի, սակայն՝ մշակույթին չառնչվող, նա մշակույթի որևէ ոլորտում ստեղծագործող չէ, մարզի մշակութային գործիչներին հայտնի անձ չէ։ Տավուշի մարզպետարանի աշխատակազմում կան թվով 75 աշխատակիցներ, իսկ մշակույթի ոլորտը համակարգում է մշակութային կրթություն չունեցող, արվեստի որևէ բնագավառում չստեղծագործող աշխատող»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր