ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
ՀՀ կառավարությունը հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը
11:54, 02.02.2023 | mamul.am
3263 | 0

Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, որի նպատակը բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական ծառայությունների հասանելիությունն է:
Համակարգը կներդրվի փուլային տարբերակով:
Նախապատրաստական փուլը կմեկնարկի 2023 թվականին: Կվերանայվի ծառայությանների փաթեթը, կհաստատվեն փաթեթի գները, դրանք չեն հաշվարկվի մարդկանց եկամուտների որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն արժեք, կորոշվեն պետության կողմից համաֆինանսավորման չափերը:
Կամավորները կարող են համակարգին միանալ 2024 թվականից, իսկ կենսաթոշակառուներին պետությունն անվճար կապահովագրի 2025 թվականին: Առողջության համապարփակ ապահովագրությունն ամբողջությամբ կկիրարկվի 2027 թվականից: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր